Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինքնագլորների երթևեկության հետ կապված կանոնները կկարգավորվեն։
Կառավարության այսօրվա նիստում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, թե ինքնագլորների օգտագործումն առավել տարածված է երիտասարդների ու անչափահասների շրջանում, կարիք կա դաշտը կարգավորելու՝ հնարավոր բացասական հետևանքները կառավարելու առումով։
«Երթևեկության կանոնները պարզ են. առաջինը սուբյեկտային շրջանակն է, թե ովքեր կարող են օգտագրոծել ինքնագլորները, Հայաստանի դեպքում 18-ից բարձր տարիք ունեցողներն են կամ՝ 16 տարեկան այն անձինք, ովքեր ունեն «AM» ենթակարգի տրանսպրոտային միջոց վարելու իրավունք»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ մինչև 18 տարեկան անձինք կարող են օգտագործել ինքնագլորներ համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում։
Նախատեսվում են նաև երթևեկության պահանջներ, թե որտեղ կարելի է վարել ինքնագլորները։
«Առաջնային տեղը տրվում է այն գոտիներին, որտեղ իրականում պետք է լինեն։ Դրանք հեծանվային կամ հետիոտնային արահետներն են, հեծանվորդների համար նախատեսված գոտիները, որոնց բացակայության դեպքում անցում են կատարելու 2-րդ գոտի, որոնք կարող են լինել ճանապարհային հատվածներում կողնակները, իսկ եթե դրանք բացակայում են, ապա երթևեկելու գոտիներում թույլատրվում է աջամասային տարբերակով»,- նշեց փոխնախարարը։
Նախատեսվում է, որ առաքում իրականացնող անձինք, եթե երթևեկում են մոպեդներով կամ ինքնագլորներով, պարտավոր են օգտագործել սաղավարտներ։
Արագության մասով բոլոր երկրներում 20կմ/ժամ արագության կանոնն է նախատեսված։ Երթևեկության կանոնները խախտելու դեպքում կկիրառվի վարչական պատասխանատվություն։