«Հրապարակը» գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունից «սեփական դիմումների համաձայն» հեռացված դատախազների մեծ մասը, ասում են, նոր միասնական քննչական մարմնի «հաստիքացուցակն» առած, պաշտոններ է ընտրում վստահ, որ բոլորն աշխատանքի են անցնելու նախկին շեֆի՝ Աղվան Հովսեփյանի ղեկավարած հիմնարկում։ Նրանք այս օրերին հանդիպելով ՊՆ և ոստիկանության քննչականների աշխատակիցներին՝ թփթփացնում են սրանց ուսերին, թե շուտով միասին կաշխատենք։ Փաստորեն, միասնական քննչականը դառնալու է գլխավոր դատախազության «շտրաֆբատը», դառը հումոր են անում համակարգում»։