Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վլադիմիր Վլադիմիրովիչը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի ականջները կքաշի, այլ հայ ժողովրդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտության պատճառով»,- «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում նման կանխատեսում է արել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
Հայ ժողովրդի ականջները քաշելու՝ Վլադիմիր Վլադիմիրովիչի ցանկությունը մտավորականը բացատրել է նրանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե նա շտապել է շնորհավորել Սերժ Սարգսյանին:
Թղթակցի հարցին՝ թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած հինգ տարիները բավարար չե՞ն արդյոք նրա գործունեությունը բացասական գնահատելու համար, Ռազմիկ Դավոյանը պատասխանել է. «Նախորդ հինգ տարիները նախորդ տասը տարիների հասցրած վերքերը ապաքինելու ժամանակ էր: Տասը տարիներ էլ ասում եմ, դրա մեջ մեկ-երկու տարում այնպիսի վնասներ են հասցվել մեր ժողովրդին, որ այդ վերքերը ապաքինելը սարսափելի դժվար էր...»:
Սերժ Սարգսյանի պաշտոնավարած 5 տարիներին նախորդող 10 տարիները Ռ.Քոչարյանի պաշտոնավարության շրջանն է: Ի դեպ, Ռազմիկ Դավոյանը 4 տարի եղել է Ռոբերտ Քոչարյանի բազմաթիվ խորհրդականներից մեկը եւ երբեւէ ակնարկ անգամ չի արել այդ «վերքերի» մասին. գրում է «Հայկական ժամանակը»:
Հարցազրույցն ամբողջությամբ` թերթում: