|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Կա'մ իրեն սխալ են հասկացել, կա'մ սխալ են ուզում հասկանալ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով իր մասին վերջին օրերին հնչող քննադատություններին: Հիշեցնենք, որ օրերս պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հյուրընկալվելով «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդմանը, ասել էր. «Թույլ տվեք համարձակվել եւ ասել, որ վատ չի լինի օրինակ վերցնել ԵՄ-ի փորձից, ուր բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական, ուստի` հայերենը եւս ՄՄ-ի համար դիտել որպես պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը թող լինի աշխատանքայինը»:
Արմեն Աշոտյանը տարակուսանք հայտնեց` այդ քննադատությունների հետ կապված, ասելով. «Բոլորը քաղաքակիրթ մարդիկ են, բայց այնպիսի քննադատությունների ալիք են բարձրացրել իր դեմ, որ դա նման է աբսուրդի: Դա խայտառակություն է»: Նա նշեց, որ իր ասածը` ռուսերեն լեզուն աշխատանքային դարձնելու մասով, վերաբերել է Մաքսային միության կառույցի ներսում փաստաթղթերի հետ առնչվող գրագրությանը: