Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Այս մասին yerkir.am-ին հայտնեց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը` նշելով, որ քիչ առաջ է վերադարձել նրա մոտից: Փաստաբանի խոսքով` ինքը և իր պաշտպանյալը դեռ չեն զրուցել դեպքի վերաբերյալ:
«Վարդանն ուզում էր քննիչին դեպքի վերաբերյալ մի քանի բան ասել, սակայն քննիչը չի լսել նրան և, արձանագրությունը կիսատ թողած, գնացել է»,- ասաց փաստաբանը և անդրադարձավ ոստիկանության` yerkir.am-ին տված այն պարզաբանմանը, թե իրականում քննիչն ավարտել է իր գործը, նոր հեռացել, և որ փաստաբանի ասածներն անհեթեթություն են:
Փաստաբանի խոսքով`այդ արձանագրությունը, որն իրեն չեն տրամադրել և չեն առաջարկել, որ Վարդանը ստորագրի դրա տակ, կազմվել է իր, բժշկի, Վարդանի կնոջ և քրոջ ներկայությամբ:
«Երբ տրամադրեն այդ արձանագրությունը, կտեսնեք, որ մենք իրականում ճիշտ ենք»,- ասաց նա և հավելեց, որ քննչական մարմինն արդեն բազմիցս խախտել է քրեական դատավարության դրույթները:
«Մենք չենք կարող ասել, թե ինչով է պայմանավորված Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը, նրան ցուցմունք տալու ցանկությունից զրկելը, փորձագիտական եզրակացություններին չծանոթացնելը և այլ դատավարական խախտումներ»,- նշեց Բաղդասարյանը:
Անդրադառնալով քննիչի` հիվանդասենյակից հեռանալուն` փաստաբանն ասաց. «Մենք զանգել ենք նրան, հարցրել` արդյոք իրեն ինչ-որ մեկը նեղացրե՞լ է, որ գնացել է, նա պատասխանել է` ոչ»: