Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Ժառանագություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն սպառնալիքին, թե Հովիկ Աբրահամյանին և նրա կուսակիցներին դժվարին օրեր են սպասվում, նշեց, որ Փոստանջյանի հայտարարությունը որևէ հետևանք չի ունենա, և որ իրենց ամենևին էլ դժվարին օրեր չեն սպասվում:
Դիտարկմանը, թե հնարավոր է` ԵԽԽՎ պատվիրակության կազմից «Ժառանգությանը» հանելը առնչություն ունի ԵԽԽՎ-ում Փոստանջյանի կողմից ՀՀ նախագահին ուղղված հարցի հետ, Հարությունանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանին ուղղված հարցն ընդամենը դրդապատճառն էր` հարցին մեկ անգամ ևս անդրադառնալու»:
Նրա խոսքով` մինչ այժմ ոչ մեկին չէր հուզում այն, որ ԵԽԽՎ կազմում ոչ բոլոր խմբակցություններից էին անդամներ ներկայացված:
«Օրինակ` տևական ժամանակ ՕԵԿ-ից պատվիրակ ներկայացված չի եղել պատվիրակության կազմում, ինչի համար ՕԵԿ-ն իրավունք ուներ բողոքարկել: Զարուհի Փոստանջյանը ևս կարող է ԱԺ նախագահի որոշումը ԵԽԽՎ-ում բողոքարկել, սակայն համոզված է, որ ԵԽԽՎ-ն պատասխանելու է, որ ՀՀ ԱԺ նախագահը ներկայացնելով պատվիրակությունը` չի խախտել ԵԽԽՎ որևէ օրենք»,-հայտարարեց Հարությունյանը: