|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.63 |
| EUR | ⚊ | € 431.78 |
| RUB | ⚊ | ₽ 5.0126 |
| GBP | ⚊ | £ 497.91 |
| GEL | ⚊ | ₾ 137.44 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ նիստում Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է ՎՊ-ի օգտակար գործողության գործակիցը, եթե խախտումները հրապարակելուց հետո պատժվողներ չեն լինում: Պատգամավորի խոսքով` ՎՊ-ն պատժիչ ֆունկցիա չունի, բայց եթե մարդիկ չեն պատժվելու այդ բացահայտումների արդյունքում, ապա ի՞նչ իմաստ ունի ՎՊ գոյությունը: «Դուք պետք է մեզ համոզեիք, որ եթե մարդը կերել է բյուջեի փողերը, ուրեմն նա պետք է պատժվի»,- ասաց Արամ Մանուկյանը:
Իշխան Զաքարյանն, ի պատասխան, ասաց, որ ՎՊ ընդհանուր արդյունավետությունը պետք չէ չափել պատժվողների քանակով: «Կարող է պատիժ լինել կամ պատժի տեսակ, խախտումները արագ վերականգնելու խնդիր և այլն, և այլն»,- նշեց նա` հավելելով, որ ինքը երբեք չի մտնելու քաղաքական գնահատականների դաշտ, սակայն չի կարելի հերքել, որ պատժվողներ չեն եղել, քանի որ պատժվողների մասին հասարակությունը գիտի:
Հիշեցնենք, որ ՎՊ անցած տարվա տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս Իշխան Զաքարյանը քաղաքական գնահատականներ էր հնչեցրել, ինչն էլ հարուցել էր նախագահ Սերժ Սարգսյանի զայրույթը: