|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Այսօր երեկոյան ՀՀԿ-ն ԳՄ նիստ է գումարվելու, որն իր «զայրույթի աստիճանով» չի տարբերվելու շաբաթ օրը նախագահական նստավայրում հրավիրված քննարկումից: ՀՀԿ-ականների շրջանում բավականին լարված իրավիճակ է, ոմանց նյարդերն արդեն տեղի են տալիս:
Yerkir.am-ի տեղեկություններով` իշխանական շրջանակներում մի քանի ժամ է` ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ հրաժարականի դիմում է գրել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Ըստ մեր աղբյուրների` Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին հայտարարվելու է այսօր երեկոյան` նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Նույն աղբյուրները հաղորդում են նաեւ, որ Իշխան Զաքարյանի հրաժարականի դեպքում ՎՊ նախագահի պաշտոնը բաժին չի հասնի նրա տեղակալին` Լեւոն Յոլյանին:
Լուսանկարը` PanArmenian photo-ի