կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-09 09:51
Քաղաքական

Իշխան Զաքարյանն ԱԺ-ում սենյակ էլ չունի. «Իրատես»

Իշխան Զաքարյանն ԱԺ-ում սենյակ էլ չունի. «Իրատես»

«Իրատես դե ֆակտո» թերթը գրում . «Նոր խորհրդարանն արդեն երրորդ անգամ արտահերթ նիստ է հրավիրում, սակայն, «Ծառուկյան» խմբակցության անդամ

: Կարծես նրա «դարդերը» քիչ էին, մեկն էլ ավելացավ. կնոջը` Գայանե Սողոմոնյանին, ազատեցին աշխատանքից: Երդում չկերած, աշխատասենյակների համար կռիվ չտված Իշխան Զաքարյանը, պարզվում է, ԱԺ-ն այնքան էլ չի սիրում:

ՎՊ նախագահ եղած տարիներին սեփական հաշվետվությունը խորհրդարանին հիմնականում ներկայացնելու էր գալիս նրա տեղակալը, հիմա էլ օրենսդրական գործունեությամբ չի ցանկանում զբաղվել: Զարմանալի ու զավեշտալի իրավիճակ է. եթե խորհրդարանում լինելու ցանկություն չուներ, ինչո՞ւ էր մանդատակռիվ տալիս: Աննախանձելի վիճակում է նախկին պաշտոնյան, չգիտի` մնա պատգամավոր ու խորհրդարանի երեսը չտեսնի՞, թե՞ մանդատը վայր դնի ու հեռու մնա քաղաքականությունից: Իսկ մտորումների համար նա ԱԺ-ում անգամ սեփական սենյակ չունի. Իշխան Զաքարյանի անունով դեռ սենյակ հատկացված չէ: Երևի ԱԺ-ն էլ է բոլոր հաշիվները փակել ՎՊ նախկին ղեկավարի հետ»:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում: