|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ, մերժել է դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի` իր պաշտպանյալի ձերբակալության օրինականությունը վիճարկելու մասին բողոքը: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ դատարանը բողոքի մերժումը հիմնավորել է նրանով, որ եթե քննիչը կազմում է արձանագրություն, ըստ որի` Վարդանի քույրը հայտարարում է, որ թույլ չի տա քննիչին մտնել իր բնակարան, դա հիմք է, որպեսզի նրան ձերբակալեն: Փաստաբանը, սակայն, նշեց, որ օրենքով նման բան չկա:
Ի դեպ, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանն էլ մերժել է Բաղդասարյանի` Պետրոսյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի կայացրած որոշման դեմ բողոքը: