կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-07 11:19
Մշակույթ

″Կինոաշունը″ կատարեց իր առաքելությունը. գյուղերում սպասում են հայկական կինոյին

″Կինոաշունը″ կատարեց իր առաքելությունը. գյուղերում սպասում են հայկական կինոյին

«Կինոաշուն 2013» ազգային կինոյի ամիս» ծրագիրն այս տարի հագեցած էր բազմաթիվ նոր ծրագրերով: Այն մեկնարկեց հոկտեմբերի 5–ին Գյումրիում եւ մեկ ամիս շարունակ շրջեց գյուղերում, սահմանամերձ բնակավայրերում, մարզերում, զորամասերում ու գրեթե բոլոր դպրոցներում:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի ծրագիրը ֆենոմենալ աճ ապրեց, քանի որ բոլոր մարզերում 8-10 ցուցադրումներ են եղել:

 

«Կարող եմ ասել, որ ծրագիրն իր առաքելությունը կատարում է եւ հասնում յուրաքանչյուրին: Հայը սիրում է իր կինոն ու սպասում դրան»,- ասաց Գեւորգյանը:

 

Այս տարի «Կինոաշուն 2013»-ի շրջանակներում իրականացվում էր «Երեւանն իմ քաղաքն է» կինոմրցույթը, որի գլխավոր մրցանակին արժանացավ Նարե Գալստյանը «Երեւան ջան» ֆիլմի համար:

 

Կինոմրցույթի խրախուսական մրցանակը ստացան Դիանա Աթոյանը, Վահագն Գրիգորյանը, Վահրամ Ներսիսյանը «Սիրով ապրել Երեւանում» ֆիլմի համար:

 

Ինչպես միշտ, այս տարի նույնպես հայտարարվել էր գրախոսականների մրցույթ: Առաջին մրցանակը, ժյուրիի որոշմամբ, այդպես էլ չգտավ իր հասցեատիրոջը: Երկրորդ մրցանակը ստացավ Մարիա Թոքմաջյանը «Այդ ես չեմ» ֆիլմի մասին «Ֆիլմը եթե դոկումենտ չէ, ապա երազ է, անուրջ» գրախոսականի համար, իսկ երրորդ տեղը կիսեցին Ջուլիետա Տոնակյանը` «Ձայն լռության» ֆիլմի մասին «Մաեստրոյի «վեցերորդ պատվիրանի» փոխարեն» եւ Արփինե Փաշանյանը «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի մասին «Ունայնության քամի» գրախոսականների համար: