Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ծրագիրն աննախադեպ էր նրանով, որ ոչ թե ներկայացվեց կինոն առհասարակ, այլ` հայկական, ազգային կինոն. «Կինոաշուն-2011»-ի փակման արարողության ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը կինոկենտրոնի գլխավոր մրցանակը հանձնեց ծրագրի հովանավոր, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին: Գեւորգյանը մրցանակներ հանձնեց նաեւ Երեւանի քաղաքապետարանին, Գորիսի մարզպետարանին, որտեղ էլ տրվել էր ծրագրի մեկնարկը:
Yerkir.am-ի հետ զրույցում Գեւորգյանը նշեց, որ այս տարի ծրագիրը հիանալի առաջընթաց է արձանագրել, քանի որ դահլիճում տեղերի 80-90 տոկոսը զբաղված է եղել. «Ճիշտ է, 1-2 դեպք գրանցվեց, երբ դպրոցականների էին բերել` դահլիճը լցնելու համար, սակայն իրականում, չհաշված նման դեպքերը, դահլիճները լեփ-լեցուն են եղել»:
Այն, որ այս տարի ծրագիրն, իրոք, հաջողված է եղել, փաստում է նաեւ հանգամանքը, որ Հայաստանի մի շարք մարզերում` Սյունիքում, Կոտայքում, Արմավիրում, կինոդիտումներ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: