|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացված է նաև արգենտինական արտադրության ֆիլմ` «Անտեսանելի հայացքը», որի սցենարիստ Մարիա Մեյրան տեղեկացրեց, որ սցենարը գրվել է 2007-ին և արտացոլում է 1982թ. Բուենոս Այրեսի իրադարձությունները` կապված ռազմական բռնապետության տապալման հետ:
Ազգային վարժարանի ուսմասվարը աշակերտուհու` Մարիա Տերեսայի մեջ տեսնում է այն ջանասեր աշխատակցուհուն, որին փնտրում էր, և սովորեցնում է ուշադիր լինել այն ամենի հանդեպ, ինչը վրիպում է բոլորի ուշադրությունից, այսինքն` դառնալ անտեսանելի հայացք:
Ինչպես նշեց Մ. Մեյրան, Արգենտինայում որոշակիորեն տեղեկացված են հայկական ֆիլմերի, հատկապես` Ատոմ Էգոյանի մասին: Բացի այդ` կինոքննադատ Ջեկ Պողոսյանը Արգենտինայում կազմակերպել է հայկական կինոյի օրեր:
Նշենք, որ արգենտինական կինոն զարգացում է ապրել վերջին 15 տարիների ընթացքում, և տարեկան արտադրվում է մոտ 80-100 ֆիլմ: