կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 16:16
Տնտեսական

Նորություն չէ, որ ՊԵԿ նախագահը չի ներկայանում. Արմեն Ալավերդյան

Նորություն չէ, որ ՊԵԿ նախագահը չի ներկայանում. Արմեն Ալավերդյան

Այսօր 2014թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր դժգոհությունը հայտնեց, որ քննարկումներին ներկա չէ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: «Թող այնպես կազմակերպեր իր գործերը, որ կարողանար ներկայանալ, միշտ էլ նա չի եղել քննարկումներին: Ճիշտ չէ, երբ կարևոր հարցերի պատասխանատուն այստեղ չէ»,- ասաց Արամ Մանուկյանը:

 

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը նշեց, որ  նորություն չէ և առաջին անգամը չէ, որ Գագիկ Խաչատրյանը չի ներկայանում. չորս տարի շարունակ ՊԵԿ փոխնախագահն է ներկայացրել բյուջեն:

 

Արամ Մանուկյանն, ի վերջո, իր հարցը ուղղեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանին` ճի՞շտ է, արդյոք, որ բյուջեն թերակատարվել է` 9 ամսվա ընթացքում 76 միլիարդ դրամով հարկերի հավաքման առումով, և ինչո՞ւ է հարկային քաղաքականությունն այդքան անկայուն:

 

Արմեն Ալավերդյանը հերքեց տեղեկատվությունը, թե բյուջեն 76 միլիարդ դրամով թերակատարվել է, սակայն համաձայնեց Արամ Մանուկյանի այն կարծիքին, որ հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունը բացասական երևույթ է: Նրա համոզմամբ` դրա միակ ելքը հարկային օրենսգիրք ընդունելն է: