|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԲՀԿ-ն անում է այն, ինչ անում է, այսինքն` բարեգործություններ, ու թեեւ ԲՀԿ-ի վարկանիշը, ըստ տարբեր հարցումների, շատ բարձր է, բայց ԲՀԿ-ն մի մեծ խնդիր ունի` բացի Գագիկ Ծառուկյանից, այլ դեմքով չի ներկայանում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«ԲՀԿ-ի հիմնական «խոսողները» երեքն են, ամեն ինչ պտտվում է նրանց շուրջ: Այլ «խոսացող» դեմք ես չեմ տեսել»,- նշեց քաղտեխնոլոգը` հավելելով, որ ԲՀԿ-ն, բացի բարեգործությունից, նաեւ քաղաքական բաղադրիչ պետք է մտցնի իր աշխատանքի մեջ:
Խոսելով ընտրություններին մասնակցող այլ կուսակցությունների մասին` Կ. Քոչարյանը նշեց, որ ՕԵԿ-ն արդեն ոչ թե ռեանիմատորի, այլ պաթոլոգաանատոմի խնդիր ունի, բայց ամեն ինչ կարվի, որ նա հայտնվի խորհրդարանում:
Ինչ վերաբերում է «Ժառանգությանն» ու Դաշնակցությանը, ապա ըստ նրա, դրանք այն երկու ուժերն են, որոնք պետք է միավորվեն` միավորելով ազգայնական ընտրազանգվածը: Այդ դեպքում խորհրդարան անցնելու նրանց շանսերն ավելի կմեծանան:
Խոսելով ՀԱԿ-ի մասին` Կարեն Քոչարյանը նշեց, որ ՀԱԿ-ը «100 տոկոսով» կանցնի խորհրդարան: