կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-01 15:20
Առանց Կատեգորիա

Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը` Թուրքիա-Շվեյցարիա լարվածության պատճառ

Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը` Թուրքիա-Շվեյցարիա լարվածության պատճառ

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում 1915 թվի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը` «Հիշողության փողոցի լույսերը», արվեստի գործ է, որի նախագիծը ներկայացվել է 2008 թվականին: Agos.com-ը հայտնում է, որ նախագծի հաստատման օրվանից այն մեծ անհանգստություն է պատճառում Շվեյցարիայում բնակվող թուրքերին, ինչպես նաև խոչընդոտում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը:

 

Անկարայի և Շվեյցարիայի միջև այդ կապակցությամբ լարվածություն է առաջացել:  Թուրքիայի արտագին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Շվեյցարիայի ԱԳՆ-ին ուղղված իր նամակում դժգոհում է` նշելով, որ ոչ միայն պետք է փոխել հուշարձանի վայրը, այլ նաև վերանայել դրա կառուցման պատճառաբանությունները:

 

Ի պատասխան, Շվեյցարիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ հուշարձանի կառուցման ծրագրում ոչ մի փոփոխություն չեն պատրաստվում անել: Բացի դրանից` հուշարձանի վայրի փոփոխությունը հարցի լուծում չէ, քանի որ Թուրքիան ամեն դեպքում շարունակելու է դժգոհել:

 

«Հիշողության փողոցի լույսերը» հուշարձանի կառուցման վայր է ընտրվել Ժնեւի «Արիանա» թանգարանի այգին: