Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միջազգային մամուլում մեծ արձագանք է գտել Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան:
Հայտնի The Guardian պարբերականը «Քիմ Քարդաշյանը Երևան է ճանապարհվում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել:
«Նա ճանապարհորդություն իրականացրել է` նշելու Օսմանյան կայսրության օրոք էթնիկ հայերի սպանության 100-րդ տարելիցը»,-գրել է թերթը:
The Guardian-ը հիշեցրել է, որ Հայաստանում կլինեն «Keeping Up With The Kardashians»-ի նկարահանումներ, սակայն չեն լինի պաշտոնական հանդիպումներ կամ մամուլի ասուլիսներ:
Թերթը նշում է, որ Երևանում Քիմը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:
«Նրա հանգուցյալ հայրը՝ Ռոբերտը, 3-րդ սերունդ ամերիկահայ էր և հաճախ հրապարակավ սատարել է Օսմանյան կառավարության կողմից հայերի սիստեմատիկ բնաջնջման փաստի միջազգային ճանաչմանը: ԱՄՆ կառավարությունը, ըստ երեւույթին, զգուշանում է Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնելուց, քանի որ դեռ 22 երկիր է այդ իրադարձությունը ճանաչել որպես ցեղասպանություն, թեև 43 ամերիկյան նահանգներ ևս ճանաչել են»,- գրել է թերթը՝ նշելով, որ Թուրքիան մինչ օրս ժխտում է, որ «ցեղասպանություն» բառն այդ սպանությունների համապատասխան եզրույթն է:
Եզրափակելով հոդվածը՝ պարբերականը հիշեցրել է 2011 թվականին Քարդաշյանի՝ ամերիկացիներին ուղղված` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը. «Քանի դեռ այս հանցագործությունը ճշմարիտ եւ արդարացի լուծում չի գտել, հայ ժողովուրդը պիտի ապրի այն ցավով, որը տեղի է ունեցել իրենց ընտանիքների հետ, եւ վախով, թե ինչ կարող է տեղի ունենալ եւս մեկ անգամ իրենց հայրենիքի հետ»: