Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը կդասի 1915-ի Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին: Նշենք, որ 400 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ եկեղեցին սովորական մահկանացուներին դասում է սրբերի շարքը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ սրբադասման մեջ առանձնահատուկ կերպով չի շեշտվում զոհերի թիվը, քանի որ այդ դեպքում պետք է իրականացվեր անհատական քննություն, պարզվեր մեկ ու կես միլիոն հայերից յուրաքանչյուրի ինքնությունը, ինչն անհնար էր: Այդ պատճառով սրբերի հռչակումը տեղի կունենա հավաքականորեն, մի բան, որը հատուկ է եկեղեցական արարողակարգին:
«Սրբադասումն իրականացվելու է հատուկ նախանշված եկեղեցական ծիսակարգով, որի ընթացքում կկատարվեն նկարների օծում, վկայաբանություն, սուրբ գրքերի ընթերցումներ և այլ արարողակարգեր: Հավանաբար, այն տեղի կունենա ապրիլի 24-ին Մայր Աթոռում` բաց խորանի առջև, և կունենա համընդհանուր հեռարձակում»,- նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Նա հավելեց, որ սրբադասման կարգը քաղաքական ոչ մի ենթատեքստ չունի, քանի որ եկեղեցական ծես է, որը ճանաչում է իր ժողովրդի նահատակներին: