|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ապրիլի 15-ում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել: Ֆրանսիացի հրշեջներին դժվարությամբ է հաջողվել մարել կրակը:
Ի դեպ, տաճարում ապրիլի 22-ին նախատեղվում էր անցկացնել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված պատարագ. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Նշենք, որ օրեր առաջ Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր էր ստորագրել երկրում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր հայտարարելու վերաբերյալ: Փարիզում այդ օրն անցկացվելու են մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանությանը, իսկ մնացած նահանգներում միջոցառումների կազմակերպումն ու բնույթը վերապահված է նահանգապետարաններին ու քաղաքապետարաններին: