Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հոգնել է Փակ շուկայի վերաբերյալ` լրագրողների հարցերից: Այսօր ԱԺ-ում նա չթաքցրեց իր դժգոհությունը. «Ես հոգնել եմ էդ Ծածկած շուկայից, ես ասել եմ, որ մեր գործառույթներով մենք ամեն ինչ արել ենք ոնց որ օրենքը պահանջում ա, օրենքի խախտում մշակութի նախարարությունը ոչ մի տեղ չի արել, հիմա ես ինչքա՞ն կարող եմ նորից ու նորից էդ թեման մեկնաբանել»:
Ըստ նախարարի` մշակույթի նախարարությունը որևէ նախագիծ չի հաստատել, իսկ իրավապահ մարմիններին տրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այսինքն` մշակույթի նախարարության լիազորությունների մասով ողջ ընթացակարգը կատարվել է:
«Որևէ նոր բան այս հարցով ձեզ, ցավոք սրտի, չունեմ ասելու: Շատ հուսով եմ, որ ժամանակի մեջ կկարողանանք այդ կարգի խնդիրները լուծել: Պատահական չէ, որ ԱԺ նախաձեռնությամբ կազմակերպվում են հանրային լսումներ. պիտի հասկանանք՝ ի՞նչն է պատճառը, որ մեզ մոտ մերթ ընդ մերթ ծագում են նման հարցեր: Հնարավոր է` իրավական դաշտը չի բավարարում, որ մենք կարողանանք այդ հարցերը կանոնակարգել»,- նշեց նախարարը: