Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում սպանված Խաչատուր Խաչատրյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ մինչ զինվորի սպանությունը ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում իրավիճակը բավական լարված է եղել: Այդ օրերին հայկական սահմանին ադրբեջանցիները դարձյալ փորձել են սադրանքներ հրահրել, ինչի համար հրամանատարները զինվորներին կոչ են արել առավել զգոն լինել: Ավելին, երբ ժամկետային զինծառայող Տիգրանը կրակել է սահմանից եկող ոտնաձայների ուղղությամբ, ուրախ շտապել է իր զինծառայող ընկերներին ասելու, թե թշնամուն սպանել է, սակայն ավելի ուշ պարզվել է, որ սպանվածն իր ընկերն է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տիգրան Հակոբյանի մայրը՝ Էվելինան, ասել է, որ իրենց նույնպես նման տեղեկություններ են հասել. «Սակայն մեզ համար անհայտ է մնում, թե Խաչատուրն ինչպես է հայտնվել իմ տղայի դիրքում, ինչո՞ւ ձայն չի հանել: Հիմա սպասում ենք փորձաքննության արդյունքներին ու տեսնենք, թե ինչ կլինի: Միայն Խաչատուրը գիտեր, թե ինչ է կատարվել սահմանին»: