կարևոր
3871 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-02 10:12
Քաղաքական

Սոչիից ձեզ քյար մնաց ձեռքում բռնած զոնտիկը և մարդասպան Ալիևի հետ երեկոյան լափելու հնարավորությունը. Աշոտյան

Սոչիից ձեզ քյար մնաց ձեռքում բռնած զոնտիկը և մարդասպան Ալիևի հետ երեկոյան լափելու հնարավորությունը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Կապիտուլյանտների իշխանությունը Սոչիի հանդիպումից հետո դիմում է իր սիրած այլասերմանը. մանիպուլյացիա, կեղծիքներ, պատասխանատվության բարդում ուրիշների վրա, զազրախոսություն եւ գեոպոլիտիկ աճպարարություն։

Խաղատախտակ են նետվել հիմնականում ձիուկները, փղիկները եւ պեշկաները՝ փաթեթավորված հատուկ հանձնարարություններով մանկուրտների, սուտի փորձագետների, քավորուրաց ոչնչությունների լատեքսյան ծածկույթով։

Ի՞նչ են հիմնականում փորձում ձեզ հրամցնել.

1. Փորձեցինք «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը ներառել հայտարարության մեջ, բայց չստացվեց. Ադրբեջանը դեմ էր։

Իրականություն. նախ ոչ մի ապացույց, որ դա արվել է, չկա։ Եվ երկրորդը. բա ձեզ 2 տարի է, ինչ ասում ենք, որ դուք չեք կարող այլեւս հավասարը հավասարի պես բանակցել ձեզ նսեմացրած ու ծաղրած մարդասպան Ալիեւի հետ։

2. Պուտինն է մեղավոր։

Իրականություն. իհարկե, սպասելիքները Ռուսաստանից ավելի մեծ էին հանդիպումից առաջ, բայց եթե մեզանով պիտի նախեւառաջ զբաղվի Պուտինը, դուք ինչի՞ գլուխ եք նստած եղել Սոչիում։ Վեներա Միլոսսկայի՞…

3. Մեզ հաջողվել է (այստեղ լիքը հիմարություններ, որոնցից ամենակարեւորը՝ «կորիդոր չտվինքն է»):

Իրականություն. Միջանցքի հարցը սարքել եք դավաճանություններ ու տխմարություններ արտաթորող  ձեր բոլոր բնական բացվածքների պրոբկա։ Նոյեմբերի 9-հայտարարության մեջ Սյունիքով միջանցք չկա։ Սակայն Գորիս-Կապանը տվեցիք թուրքին, որ իբր «միջանցք չտաք»։ Հետո Բերձորը տվեցիք թուրքին նույն հիմնավորմամբ։ Միջանցքի հարցը սարքել եք հոռոմի էն բանից ու փորձում եք մեզ վրա այն ծախել, անկախ օրակարգից եւ հանգամանքներից։

4. Սոչին Պրահայի շարունակությունն էր։

Իրականիւթյուն. ինչպես կասեր ռուսը. хрена с два. Իսկ ինչպես կասեր ամերիկացին. Go f&&k yourself. Ձեր միկրոսկոպիկ գլուխներից հազարապատիկ մեծ արտաթորանք եք կերել այս ընթացքում ու մեզ մտցրել երկու հսկաների պայքարի ճաշացանկի մեջ։ Եվ երկրորդը, բա որ այդպիսի դիվանագիտական տաղանդ ունեք, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի մոտեցումները մերձեցնեք, հենա վիզ դրեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը վերագործարկեք, տխմարներ։

Սոչիից ձեզ քյար մնաց (դեռեւս) ձեռքում բռնած զոնտիկը եւ մարդասպան Ալիեւի հետ երեկոյան լափելու հնարավորությունը։

Իսկ մենք մնացինք մեր ցավերի, կորուստների, տագնապների ու մեր բոցկլտացող զայրույթի մեջ»։