|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Քոթ դ'Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյի հանձնվելու վերաբերյալ բանակցությունները տապալվել են:
Օրինական ընտրված նախագահ Ալասան Ուատտարի զորքերը սկսել են ապստամբ նախագահի կեցավայրի գրոհը. տեղեկացնում է «Ֆրանս պրեսը»` տեղեկացնելով, որ այսօրվա գործողությանը ֆրանսիական ուժերը չեն մասնակցում:
Ուատտարը համարել է, որ բանակցությունները ձգձգվել են, եւ Գբագբոն փորձում է ժամանակ շահել:
Երեկվանից Գբագբոն, որին միջազգային հանրությունը ընտրություններից հետո այլեւս նախագահ չի ճանաչում, հանձնվելու պատրաստակամություն էր հայտնել, սակայն ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունները դեռ չէին ավարտվել: