Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը մեկնաբանեցին նախօրեին ԱԺ-ում «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Նրանք նշեցին, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու այդ օրինագծին:
«Պետք է նայել, թե ով է ներկայացնում այդ օրինագիծը և երբ: Այդ օրինագիծը ներկայացնում է մի կառավարություն, որը տապալել է երկրի տնտեսությունը, կիսասոված սոցիալական շերտեր, չքավորություն, արտագաղթ, ու այս պայմաններում գնալ քաղաքական էլիտայի աշխատավարձի բարձրացմանը, դա անթույլատրելի է»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` պետության իմիջը ձևավորում են ոչ թե քաղաքական էլիտայի բարձր աշխատավարձերը, այլ Եվրոպայի ու Ռուսաստանի փողոցներում կիսասոված ՀՀ քաղաքացիները, դատարկվող քաղաքներն ու գյուղերը, այնպես որ` տպավորություն է ստեղծվում, որ իշխանական էլիտան կորցրել է իրականության զգացումը:
«Մենք չենք քվեարկի այս օրինագծի օգտին, որովհետև չենք կարողանա նայել քաղաքացիների աչքերի մեջ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` գործազուրկներին նպաստից զրկելն ու էլիտայի աշխատավարձերը բարձրացնելն անթույլատրելի է: «Քաղաքացին մատնված է սովի, և սրա պատասխանատուներն իշխանություններն են»,- ասաց նա: