Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013 թվականը բավականին հագեցած է եղել ՀԱՊԿ-ի համար` Ղրղզստանի նախագահությամբ. Այդ համատեքստում ՀԱՊԿ-ն օրակարգում եղել են այնպիսի հարցերի վերաբերյալ գործողություններ, ինչպիսիք Աֆղանստանին վերաբերող հարցերն են` իրավիճակի վերլուծությունը, սպասելիքների ու անելիքների սահմանումը եւ այն սպառնալիքների չեզոքացմանն ուղղված գործողությունների մշակումը, որոնք այս հարցում սպառնում են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանը. Երեւան-Մեսկվա-Կիեւ-Աստանա տեսակամուրջի ժամանակ այսօր ներկայացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նա նշեց, որ հսկայական ուշադրություն է դարձվել հատկապես ՀԱՊԿ ենթակայության տակ եղած բոլոր տեսակի ուժերի մարտական պատրաստականության բարձրացմանը, եւ այս առումով անցկացվել են մեծ քանակությամբ զորավարժություններ, որոնք բոլորն էլ հաջողությամբ են անցել:
«Ուրախալին այն է, որ անդամ երկրները, բացի ռազմական միավորներից, զբաղվել են նաեւ այլ ուժային կառույցների մարտական պատրաստականության բարձրացմամբ»,- նշեց Ն. Բորդյուժան:
Նա հիշեցեց ոստիկանության, թմրամիջոցների դեպ պայքարի մարմինների, խաղաղապահ ուժերի, արտակարգ իրավիճակների ուժերի եւ այլ տարբեր զորավարժությունների մասին: Բորդյուժան կարծիք հայտնեց, որ տարին շատ հաջող է եղել ՀԱՊԿ ուժերի նոր պոտենցիալների ու համագործակցության ոլորտների բացահայտման առումով եւս:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե այն ռազմական տեխնիկան ու նոր սպառազինություները, որոնք, ինչպես հայտարարվել էր ռուսական կողմից, պետք է հատկացվն ՀԱՊԿ անդամ երկրների` արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի ստորաբաժանումներին, ե՞րբ կսկսվեն: Նիկոլայ Բորդյուժան նախ պարզաբանեց, որ ռազմատեխնիկական համագործակցությունը ենթադրում է երկու ուղղություն. Առաջինը` անդամ-երկրների ղեկավարության կողմից իրենց ստորաբաժանումների համար նոր սպառազինությունների ձեռքբերումը, եւ երկրորդ` Ռուսաստանի կողմից ռազմատեխնիկական օգնության տրամադրումը: Երկրորդ ուղղությամբ, ինչպես նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարկը, արդեն կա ՌԴ նախագահի համապատասխան որոշումը, եւ մոտ ժամանակներս այդ օգնությամբ նախատեսված ռազմական միջոցները կհասնեն գործընկերներին: