Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Երևանում: Ցուցադրվեց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած 3 ներկայացում՝ «Հրեշը լուսնի վրա», «Եվ երկինքէն երեք աթոռ ինկավ» և «Սիրո Casting»:
Ներկայացումները նվիրված էին Ծատուրյանի 70-ամյակին, որը լրացել էր դեռ 2 տարի առաջ: Խնդիրն այն է, որ նա պաշտոնական արարողություններ, հոբելյաններ նշել չի սիրում, ավելին` կարծում է, որ դրանք ձանձրալի են ոչ միայն հոբելյարի, այլ նաև ներկաների համար: «Իսկ նվեր տալիս են այն, ինչ իրենք են մեկ ուրիշից նվեր ստացել»,- հումորով ասում է Ծատուրյանը:
Երեկ՝ «Սիրո Casting» վերջին ներկայացման ժամանակ, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Ծատուրյանին Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրեց մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի համար:
Ծատուրյանը, նայելով կրծքին ամրացված մեդալին, դիմեց հանդիսատեսին. «Սազում է, չէ՞»:
Նշենք, որ երեք ներկայացումներն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճներում: