Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը սեպտեմբերի 18-ին Երևանում կներկայացնի իր նոր` «Սեր» ալբոմը: Ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում:
Ermenihaber.am-ի հետ զրույցում երգչուհին տեղեկացրել է, որ ձայնասկավառակի վաճառքից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերվի Հայաստանի մանկապարտեզներից մեկին: Սիբիլը սիրով բոլորին հրավիրում է` ներկա գտնվելու շնորհանդեսին և մասնակցելու այս բարեգործական ակցիային:
«Սեր» ալբոմում տեղ է գտել 12 երգ`11 հայերեն, 1 արամեերեն:
Ավելացնենք նաև, որ 2010 թվականի նոյեմբերին թողարկվել էր նրա «Սիբիլ» ալբոմը, որում ներառված էին «Տեր ողորմյա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը: Իսկ երգացանկի առաջին երգը «Նամակ»-ն է, որն էլ հենց ճանաչում բերեց երգչուհուն:
Ի դեպ, այս տարի մայիսի 11-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցած առաջին` World Armenian Entertainment Awards մրցանակաբաշխությանը Սիբիլն արժանացել է «Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի» մրցանակին։