Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ իրենց խմբակցությունը մտադիր է խորհրդարանի քառօրյա նիստերը եռօրյա դարձնելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Նրա խոսքով` չորրորդ օրը պատգամավորներն արդեն հոգնում են եւ ի վիճակի չեն լինում նստել խորհրդարանի դահլիճում ու աշխատել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույնպես կողմ է այս նախաձեռնությանը: Սակայն, ըստ նրա, նման նախաձեռնությունը ոչ թե ոտքի վրա պետք է անել, այլ` համաձայնեցնելով բոլոր խմբակցությունների հետ:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ քառօրյայի չորորդ օրը պատգամավորները ոչ թե հոգնում են, այլ նրանց աշխատունակությունն է ընկնում:
«Տարիներ առաջ էլ այս հարցի շուրջ մի քանի մոտեցումներ ձևավորվել էին, բայց խմբակցությունները չէին համաձայնել: Մի առաջարկ էլ ես էի արել, որ նիստերը երկու օր անեինք` երեքշաբթի և չորեքշաբթի, բայց պետք է սկսեինք ժամը 10-ին, ավարտեինք` 18-ին: Այդ կերպ ինտենսիվ կարող էին աշխատել»,- ասաց նա և հավելեց, որ անգամ ամեն օր նիստ գումարելու տարբերակ է եղել:
Ըստ նրա` «Ժառանգության» պատգամավորները քիչ են, և հարցն ավելի շահեկան է մյուս խմբակցությունների համար:
Մեր դիտարկմանը` փաստորեն, 4-րդ օրը ՀՀԿ-ական պատգամավորների աշխատունակությունն ընկնում է, Սահակյանը պատասխանեց. «Մենք բավական ակտիվ պատգամավորներ ունենք, ովքեր այդ բեռն իրենց վրա են վերցնում: Հարկավոր է ընտրել այն տարբերակը, որն ավելի աշխատունակ կլինի»: