ԱՄՆ-ը 60 միլիոն դոլարի չափով հումանիտար օգնություն կտրամադրի Վենեսուելային, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Այսօր ԱՄՆ-ը հայտարարում է Վենեսուելային ևս 60 միլիոն դոլարի չափով հումանիտար օգնության տրամադրման մասին` ճգնաժամը հաղթահարելու նպատակով»,- ասել է նա:
Փենսը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը մոտ 500 միլիոն դոլարի հումանիտար օգնություն է տրամադրել Վենեսուելային սահմանակից երկրներին, իսկ Վենեսուելային տրամադրվել է մոտ 200 միլիոն դոլարի չափով օգնություն: