|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ամերիկյան Atlantic պարբերականը աղավաղել է նախագահ Բարաք Օբամայի՝ Էրդողանի մասին խոսքերը. գրել է թուրքական AA գործակալությունը:
Կայքի հաղորդմամբ՝ Օբամայի հարցազրույցի մասին հայտարարությամբ հանդես եկած` ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մարկ Ստրոհն իր զայրույթն է հայտնել այդ կապակցությամբ: «Նախագահը առանձնահատուկ կերպով արժևորում է Թուրքիային և այնտեղի իր գործընկերներին` որպես Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի և մահմեդական աշխարհի միջև կարևոր կամրջի»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ամերիկյան Atlantic-ն իր այսօրվա համարում հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «կորցրել է պատրանքները», այսպես կոչված, «արաբական գարնան» իրադարձությունների կապակցությամբ: Ըստ կայքի՝ ԱՄՆ նախագահը հիասթափվել է Մերձավոր Արևելքի պետությունների և Թուրքիայի առաջնորդներից: