|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ տաքսիների վարորդներից իր հրաժարականի մասին պահանջ չի ստացել:
«Եթե խոսքը Վազգեն Հովհաննիսյա՞ն, թե՞ Տիգրան Մանուկյան... Տիգրան Հովհաննիսյանի մասին է խոսքը: Դե, բոլորդ տեսնում եք այդ տղայի հոգեվիճակը: Եթե նրանց առաջին ասուլիսը նայեք, կտեսնեք, որ պահանջում է իմ հրաժարականը, եթե միջմարզային ուղեվարձը չբարձրացնենք, իսկ վերջին ասուլիսում արդեն կարմիր գծերի համար է իմ հրաժարականը պահանջում... Այդ տղային դրդողները վիճակը պետք է հասկանան ու չշարունակեն»,- նշեց Բեգլարյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե` ո՞ր դեպքում հրաժարական կտա, նա պատասխանեց. «Աստված մի արասցե, հիվանդության դեպքում հաստատ հրաժարական կտամ»: