|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ հայտնելով 2017 թվականի նոյեմբերին կայացած` ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի հանդիպումներից մեկի` պայմանավորված լինելու վերաբերյալ: Նշենք, որ այդ խաղն ավարտվել էր 5:0 հաշվով:
Այս կապակցությամբ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 201-րդ մասի 1 -ին և 3 –րդ մասի հատկանիշներով (Մարզիկների, մրցավարների, մարզիչների, թիմերի ղեկավարների կամ արհեստավարժ մարզամրցումների մյուս մասնակիցների ու կազմակերպիչների, ինչպես նաև հանդիսավոր առևտրային մրցույթների կազմակերպիչների ու մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամների կողմից կաշառք տալը և ստանալը):
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ հունվարի 8-ին գործն ուղարկվել է քննչական կոմիտե, և քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է Լոռու մարզային քննչական վարչությանը: Քրեական գործով նախաքննություն է տարվում: