կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-02 21:58
Առանց Կատեգորիա

Ծախված լրատվություն

Ծախված լրատվություն
Ֆեյսբուքյան օգտատեր Սմբատ Ղահրամանյանը գրել է.
«Գորիսում բոլորն են ճանաչում Բուդաղյան ընտանիքին և չկա որևէ մեկը, ով նրանց մասին խոսի վատով, արհամարանքով, ծաղրով, ատելությամբ ու չարությամբ, պարզապես չկա։
Սուրեն Խաչատրյանի շահերը սպասարկող ԶԼՄ-երը այսօր ամբողջ օրը փորձեցին ու էլի փորձում են ներկայացնել դեպքի իրենց վարկածը, իբրև՝ Բուդաղյան եղբայրները հարձակում են գործել Սյունիքի մարզպետի տան վրա, բայց նման բան չկա։
Ավելին՝ եղբայրներից մեկը՝ Արտակը, ՀՀ ԶՈՒ-ում հարգի սպա է, գնդապետի կոչումով։Ժամանակին գլխավոր է Գորիսի գունը, հետո ԼՂՀ ՊԲ-ում է անցել ծառայության Մարտունու զորամասերից մեկում, այժմ էլ նույն տարածի այլ զորամասի հրամանատարն է։
Այս մարդը հենց հիմա պայքարում է կյանքի համար, մեկը, ով զինվորին եղբայր ու ավագ ընկեր է, զինվորին նայում է ինչպես իր որդուն, ով ճանաչում է, աներկբայորեն կփաստի իմ ասածը։
Պատվերները գնդապետ Արտակ Բուդաղյանի նման մարդու մարտական ուղին, սպայական բարձր, օրինակելի ծառայությունը չեն կարող կասկածի տակ դնել, այս մարդուն զինված ուժերի ղեկավարությունն է ճանաչում, նրան վստահել են մի զորամաս, որը տարիներ շարունակ փայլել է ՊԲ-ում։
Հ.Գ. Աստված տա, ոտքի կանգնի Արտակ Բուդաղյանը ու Սուրեն Խաչատրյանն էլ վերջապես օրենքով իր պատիժը ստանա սանձարձակ ու այլանդակ պահվածքի համար, ի վերջո մեր երկրին նման մարզպետներ պետք չեն ում թեթր ձեռքերով կարող են հայոց բանալի լավագույն սպաները զոհվել, սա խայտառակություն է, ուղղակի չեմ կարող մեկնաբանել»: