|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Խնդրո առարկա դարձած Փակ շուկայի վերաբերյալ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ հայտնել չցանկացավ: Իսկ իր կողմից գնահատական չտալը բացատրեց այն հանգամանքով, որ այսօր յուրաքանչյուր ոք զբաղվում է ամեն ինչով:
«Ես արդեն մտածում եմ, որ կարելի է Ասոցացման ծրագիրը, ԵվրԱզԷՍը, Մաքսային միությունը մի կողմ դնենք եւ հենց էս շուկան պատմաճարտարապետական տեսքի բերեցինք, մեր ժողովուրդը լավ կապրի, ազատամարտիկները թոշակ կստանան, ուսանողներն էլ անվճար կսովորեն»,- հեգնեց Գալուստ Սահակյանը, բայցեւ դրական գնահատեց, որ այդ ուղղությամբ պայքար կա:
Ըստ նրա` կուսակցությունում շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի հարցը չի քննարկվել: Սահակյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն դատական մարմին չէ, կուսակցությունում քննարկվում են միայն քաղաքական հարցեր:
«Ընդամենը` այդ տարածքի ժողովուրդը սովորել է շուկայի այդ տեսքին, բնավորություն է դարձել իր համար, եւ մարդիկ բողոքում են, ասում են` մենք ուզում ենք նույնը տեսնել: Սա է խնդիրը»,- բացատրեց Գալուստ Սահակյանը եւ նշեց, որ շուկայի թեման կարող է խնդիր լինել, բայց ոչ` համապետական:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրեց նաեւ, որ իրավական առումով Սամվել Ալեքսանյանը պատասխանատու չէ Փակ շուկայի տարածքում իրականացվող ցանկացած գործողության համար, քանի որ նա ընդամենը բաժնետեր է:
«Ալեքսանյանի՞ն էլ բանտարկենք, սիթիների աշխատողները, մի 20 հազար մարդ էլ անգո՞րծ մնա»,- հարցրեց Սահակյանը եւ վստահեցրեց, որ Ալեքսանյանին ձերբակալելու որեւէ հիմք չկա: