|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Բաշնեֆտ»-ի գործի շրջանակում փողերի լվացման և յուրացման մեջ մեղադրվող հայ գործարար Լևոն Հայրապետյանն էլեկտրոնային ապարանջան է կրում. հայտնում է РИА Новости-ն:
Ապարանջանն անհրաժեշտ է` նրա տեղաշարժը վերահսկելու համար: Բացի այդ` իրավապահները նաև կայցելեն նրան տանը:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի Բասմաննայա դատարանն բավարարել է հետաքննության միջնորդությունը և Հայրապետյանի խափանման միջոցը կալանքից տնային կալանքի փոխել:
Հետաքննությունը մեղադրում է Հայրապետյանին 2009-ին Ուրալ Ռահիմովի կողմից «Սիստեմա»-ին «Բաշնեֆտ»-ի վաճառքին մասնակցելու մեջ: Նա նաև մեղադրվում է փողերի լվացման և յուրացման մեջ: