|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արհմիությունները ոչ միայն առաջինը չբարձրացրեցին տրանսպորտի թանկացման անթույլատրելիության հարցը, այլև չմիացան բողոքի շարժմանը, մինչդեռ դրանք կոչված են պաշտպանել աշխատավորության շահերը. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Կառլեն Հարությունյանը:
Ըստ նրա` ինքը միայնակ է կոնֆեդերացիայում նման իրավիճակի դեմ պայքարում: «Ամբողջ խնդիրը կոնֆեդերացիայի նախագահի մեջ է, ով բազմիցս կառավարության նիստերում հնարավորություն է ունեցել բարձրաձայնելու կազմակերպության գույքի, մասնավորապես` 100 տուրիստական հանգրվանների օտարացման և դրանց գումարներների փոշիացման հարցը, սակայն ոչինչ չի արել»,- ասաց Կառլեն Հարությունյանը:
Նա հայտնեց, որ ինքը դիմել է նաև գլխավոր դատախազություն` խնդիրը պարզելու համար, սակայն դատախազությունը նույնպես լուծում չի տվել խնդրին:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով` արհմիությունների գույքը պետական չէ, սակայն այն առգրավվել է` որպես պետական գույք: Խնդրի երկրորդ պատճառը ձեռնարկությունների բացակայությունն է: Սակայն, ըստ Պողոսյանի, չի կարելի խնդիրը կապել միայն մեկ անձի` ղեկավարի հետ: «Սա գալիս է նաև տնտեսական անխելք կառավարումից»,- նշեց նա: