|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ներկայացրեց «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը:
ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխել հետևյալ դրույթը` արհեստակցական ամիությունների մասին օրենքով սահմանված է, որ այդ միության մասնակիցները, անդամները կարող են լինել նաև տնտեսության համապատասխան ճյուղում տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներ: Դրույթն առաջարկվում է փոփոխել` տարբեր ճյուղերում գործունեություն իրականացնող գործատուների մոտ աշխատողներին անկախ արհմիություն ստեղծելու և դրան անդամակցելու հնարավորություն տալով:
«Նախագծով առաջարկվող կարգավորմամբ` ստեղծվող անկախ արհմիությունը, ըստ հեղինակների, կախվածություն չի ունենում որևէ գործատուից և ֆինանսավորվում է բացառապես աշխատողների անդամավճարներից, ինչն ինքնուրույն գործելու ողջամիտ հեռանկար է ստեղծում։ Ըստ էության՝ նախագիծն ընդունելի է առ այն, որ որոշակիորեն հնարավորություն է տալիս արհմիություններին որոշակի անկախություն ընձեռելու»,- ասաց Մանե Թանդիլյանը։
Որոշումն ընդունվեց։