Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.
«Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար
Արքաներ անժողովուրդ եւ գահազուրկ,
Որոնց փարքը' մեր հին մատյաններում երգած՝
Եղել է եղկություն ու քծնություն քսու: /Ե.ՉԱՐԵՆՑ/
Մեր պատմությունն ունի տեսողության մի եզակի հատկանիշ՝ չտեսնել սեփական աչքում մխրճված գերանը: Մեծերը տեսել են՝ Քերթողահայրը, Չարենցը, Սեւակը... ահազանգել, գուժել են՝ Ազգի կործանման ստույգ ճանապարհը ինքնասպանությունն է:
Ծառերից առաջինը իջածի սնապարծությունն առաջներս գցած' չենք նկատել, որ նորից բարձրանում ենք ծառը՝ մեզ հետ տանելով առաջին քրիստոնյա լինելու պատեհությունն ու երբեմնի Հայաստանի ծովից-ծով ծփացող պատմական քարտեզը: Շագրենու կաշվի պես պստիկացել՝ ափաչափ հողակտոր-Հայրենիք ենք մնացել: Ընթացքում ինքնաարդարացումներ ենք հորինել ու հավատացել՝ մեր աշխարհագրությունը, հարեւանները, հայի՝ հայի բախտը...: Մեր աչքի մեջ մխրճված հաստաբուն գերանը թողած՝ ուրիշների աչքի փուշն ենք շարունակ բացահայտում:
Անկախության 23 տարիների ընթացքում՝ անկարողին եւ ամուլին հատու երեսպաշտությամբ, նորից փորձում ենք մեղավորներ գտնել եւ դարձյալ' ոչ մեր մեջ... Ու շարունակում ենք աննահանջ լափել, թալանել, ունեզրկել ու նվաստացնել սեփական ժողովրդին, մի քանի ընտանիքի բաժին դարձնել համայնի հարստությունն ու թաղված մնալ անեզր ագահության ու կոռուպցիայի մեջ:
Իսկ բարոյական անկումների անվերջի մեջ բթացածի ու պարտվածի համակերպումով չենք տեսնում կորուստների գինն ու ահռելիությունը:
Եվ ինչպես միշտ ու դարձյալ՝ «մեղավորները հայտնի են...»»: