կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-22 15:50
Առանց Կատեգորիա

Արքայական երեխային սպասելով

Արքայական երեխային սպասելով

Արդեն տեղեկացրել ենք, որ Մեծ Բրիտանիայի դքսուհի Քեյթին տեղափոխել են «Սուրբ Մերի» հիվանդանոց: Ամբողջ աշխարհը սպասում է նոր միապետի լույս աշխարհ գալուն: Հիվանդանոցի բակում գտնվում են ԶԼՄ-ների ներկայացուցիչներ տարբեր երկրներից, իսկ Բուկինգհեմյան դղյակի մոտ մարդիկ շարունակում են հավաքվել:

 

Հատկանշական է, որ արքայազն Ուիլյամը նույնպես ծնվել է երկուշաբթի օրը, իսկ Քեյթը` շաբաթ:

 

Ըստ արքայական ավանդույթի` երեխայի ծնվելու մասին առաջինը տեղեկանալու է թագուհին, ապա` Լորդերի պալատը, Միդլթոնների ընտանիքը եւ այլն:

 

Երեխայի ծնվելու մասին լուրը հրապարակվելու է անմիջապես` հիվանդանոցի բակում եղած տախտակին:

 

Արքայադուստր Դիանան եւ արքայազն Չարլզը Ուիլյամի անունը հրապարակել են ծննդից 4 օր անց, իսկ Հարիինը` հիվանդանոցից դուրս գրվելիս:

 

Արքայական երեխայի ծննդյան տոնակատարությունը սկսվում է 41 կրակոցով:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն արդեն արքայական երեխայի ծննդայն վերաբերյալ ասել է, որ այն «չափազանց ոգեւորիչ իրադարձություն է»:

 

Հիշեցնենք, որ երեխայի սեռը հայտնի չէ, անգամ ծնողները չեն ցանկացել այն իմանալ:

 

Արդեն մի քանի ժամ է` Քեյթը գտնվում է հիվանդանոցում եւ դեռեւս նորություն չկա: Թագաժառանգի ծնվելուց հետո Թրաֆալգարի հրապարակը, Նիագարա ջրվեժը եւ Տորոնտոյի CN աշտարակը կփոխեն գույները` ըստ երեխայի սեռի` կամ վարդագույն, կամ կապույտ:

 

Ինչ վերաբերում է երեխայի ազգանվանը, ապա այն կընտրեն ծնողները: Երեք հնարավոր տարներակ կա` Մաունթբաթեն-Վինձոր, Ուեյլս կամ Քեմբրիջ:

 

 

Աղբյուր` Hello! ամսագիր