|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հայտնի է, որ Հայաստանի գրեթե բոլոր 31 ավտոկայանները գտնվում են անմխիթար վիճակում: Իսկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը դրանք կարգի բերելու համար դեռ 2007 թվականին պատրաստեց, իսկ կառավարությունը հաստատեց «Ավտոկայանային գործունեության կազմակերպման» կարգը, որի համաձայն` այդ ոլորտում ներդրվեց` 2008թ.`10 մլն դրամ, 2009թ.՝ 12 մլն դրամ, 2010թ,՝ 16 մլն դրամ, 2011թ.՝ 20 մլն դրամ, իսկ 2012-ին կհատկացվի 25 մլն դրամ, այսպիսով` ընդհանուր առմամբ, 83 մլն դրամ:
Նախօրեին yerkir.am-ի թղթակիցը նկատել է, որ Դիլիջանի ավտոկայանում որոշակի ներդրումներ են կատարվել, նույնը կարելի է ասել նաեւ այլ քաղաքների ավտոկայանների համար: Եթե այսպես շարունակվի` մյուս տարի տարի տրանսպորտի եւ կապի նախարարության հաջորդ քայլը կլինի եւս մեկ ռուսական ընկերություն գտնելը, որը կկառավարի մեր ավտոկայանները: