|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մի խումբ հայ լրագրողներ ցանկություն են հայտնել նամակով դիմել Ռուսաստանի Ժուռնալիստների միություն և այն լրատվամիջոցների ղեկավարներին, ովքեր Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս թույլ են տվել էթիկայի նորմերի կոպտագույն խախտումներ, կարգի հրավիրել:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ողջունելով լրագրողների մտադրությունը, հույս հայտնեց, որ այն անպայման արձագանք կստանա: Նրա կարծիքով` հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին նվաստացնելը հուշում է, թե այս գործով ինչ քննություն է ընթանալու:
Իրավապաշտպանը, «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ գնահատելով հայ հասարակության և լրատվամիջոցների արձագանքը վարորդին պաշտպանելու գործում, դժգոհությունը հայտնեց վթարի վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների ցուցաբերած բացահայտ կողմնապահության, ատելության ու արհամարհական վերաբերմունքի վերաբերյալ:
Սակայն, ըստ նրա, կային որոշ լրատվամիջոցներ, որոնք համաչափ էին ներկայացնում իրավիճակը: «Օրինակ` newsru.com-ի վերջին հրապարակումը չեզոք էր, gazeta.ru-ն և այլ ազդեցիկ լրատվամիջոցներ նորմալ էին լուսաբանում»,- ասաց նա և հավելեց, որ լավ կլինի, եթե մենք հետևենք այս գործի քննությանը և այն լուսաբանենք:
Ըստ նրա` այս օրերին Հայաստանում բարձրացված աղմուկը և պաշտպանի նամակը, որոշ չափով մեղմեցին իրավիճակը: