|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ փետրվարի 9-ին Երևանում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, նաև փետրվարի 9-11-ը նրանք եղել են Արցախում և հանդիպել տեղական իշխանությունների հետ:
Հանդիպումից հետո համանխագահները հայտարարությամբ են հանդես եկել՝ ընդգծելով 2017-ի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթաժողովի և, մասնավորապես, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունների բարեխղճորեն իրականացնելու կարևորությունը։
Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ-ի կայքից՝ համանախագահները խոր մտահոգություն են հայտնում շփման գծում վերջերս տեղի ունեցած մարդկային զոհերի առնչությամբ՝ կոչ անելով կողմերին հավելյալ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարը պահպանելու համար, ինչպես որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ժնևում:
Համանախագահները կողմերին կոչ են արել նաև զերծ մնալ հրահրիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից:
Նրանք վերահաստատել են իրենց հավատարմությունը կողմերին աջակցելու հանձնառությանը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու հարցում՝ հիմնված Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների վրա, որը ներառում է ուժի չկիրառումը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Համանախագահներն իրենց հայտարարության մեջ նաև ողջունել են կողմերի՝ բանակցություններն ինտենսիվ շարունակելու մտադրությունը՝ հաշվի առնելով ներկայիս ընտրական շրջանը: