Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Պոդոլսկի վթարի մեջ մեղադրվող հայ վարորդ, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը, խնդրում, ինչու ոչ, նաեւ պահանջում է պատկան մարմիններից, հայ պաշտոնյաներից իրենց լիազորությունների շրջանակներում օգնել ու աջակցել իր հորը, եւ եթե նա պետք է պատիժ կրի, ապա` Հայաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լիլիթը պատմեց, որ հայրը շուրջ քսան տարի նման մեքենաներ է վարում եւ որեւէ անգամ ավտովթարի չի ենթարկվել, ոչ էլ նմանատիպ պատմությունների մեջ ընկել: «Հայրս ընտանիքի լավ հայր է, իր գործում` վարպետ»,- ասաց Լիլիթը:
Նա պատմեց, որ Հրաչյա Հարությունյանը երեք ամիս է, ինչ մեկնել էր ՌԴ, մեկնել է պատահական եւ այնտեղ այդ կազմակերպության կողմից աշխատանքի հրավեր ստացել: Լիլիթն ասաց, որ հայրը պատմում էր, որ աշխատանքում ամեն ինչ նորմալ է, համենայն դեպս, չէր դժգոհում: Հրաչյա Հարությունյանը, պարզվում է, անցած տարի էլ մի քանի ամսով մեկնել է ՌԴ, աշխատել ու վերադարձել: Թե ինչպես է պատահել վթարը, այս մասին հոր վարկածը որեւէ կերպ այստեղ ապրող ընտանիքին չի հասել:
Լիլիթը պատմեց, որ դեպքի մասին իմացել են ՌԴ-ում ապրող իրենց բարեկամներից: Նրա մտահոգության հիմնական պատճառն էլ այն է, որ որեւէ կերպ ո'չ իրենք, ո'չ էլ ՌԴ-ում ապրող բարեկամները չեն կարողանում կապ հաստատել Հրաչյա Հարությունյանի հետ: Լիլիթը կարծում է, որ, ըստ երեւույթին, վթարի պատճառը մեքենայի արգելակների ոչ սարքին լինելն է եղել, այդ մասին Հարությունյանները տեղեկացել են փաստաբաններից: