Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ավարտվել է Աբովյանի քաղաքապետի արտահերթ՝ հունիսի 7-ին նշանակված ընտրություններում առաջադրումների փուլը: Առաջադրված թեկնածուների թիվը հասել է 6-ի:
Ուշագրավ է, որ, բացի Պալաչ մականվամբ հայտնի Արթուր Գեղամի Հարությունյանից, նույն անուն-ազգանունով ևս մեկ թեկնածու է առաջադրվել, և հայրանունը ևս տարօրինակ զուգադիպությամբ համընկնում է:
Yerkir.am-ի հետ զրույցում Արթուր Հարությունյանը` Պալաչը, նշեց, որ այս երևույթի հեղինակները նրանք են, ովքեր վախենում են պարտությունից: Մեր այն դիտարկմանը, թե գուցե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյա՞նն է այս ամենի հեղինակը, նա պատասխանեց. «Կարող է, իհարկե, կարող է, ամեն ինչ էլ կարող է»:
Արթուր Հարությունյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի թիկնազորի կողմից «Աբովյան» հեռուստաընկերության լրագրողների` բռնության ենթարկվելու մասին լուրերին, նշեց, որ այդ մասին տեղեկացել է քիչ առաջ` հեռախոսով: «Տնօրենի հետ խոսեցի, իմացա»,- ասաց նա:
Մեր հարցին, թե ինչ-որ բան չի՞ պատրաստվում ձեռնարկել տեղի ունեցածի կապակցությամբ, Հարությունյանը պատասխանեց. «Ես ի՞նչ պետք է ձեռնարկեմ: Ամեն ինչ պետք է օրենքի սահմաններում լինի, օրենքին համապատասխան: Օրենքը կձեռնարկի` ինչ պետք է»: