Վաղը ժամը 08:00-ից ես լինելու եմ փողոցում և խաղաղ անհնազանդությամբ իմ բողոքն եմ արտահայտելու ստեղծված իրավիճակի նկատմամբ:
Դա անելու եմ իմ, իմ ընտանիքի, իմ ընկերների համար: Անելու եմ, որ բոլորս ապրելու կենսատարածք ունենանք, որտեղ կիրականացնենք մեր երազանքները:
Խնդրում եմ բոլոր ընկերներիս միանալ վաղը ձեզ մոտիկ տարածքում իրականացվող նմանատիպ ակցիաներին, որովհետև ձեր չմիանալն իրենք մեկնաբանում են որպես աջակցություն Հայաստանի կործանման ծրագրին:
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր