կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-27 16:54
Առանց Կատեգորիա

Կա­ռա­վա­րու­թյան նիստն ու վար­չա­պե­տի օֆ­շո­րը

Կա­ռա­վա­րու­թյան նիստն ու վար­չա­պե­տի օֆ­շո­րը

Կա­ռա­վա­րու­թյան` այ­սօր տե­ղի ու­նե­ցած նիս­տի սկզբում, հա­վա­նա­բար փոր­ձե­լով պատ­րանք ստեղ­ծել, թե իր ան­ձին վե­րա­բե­րող զա­նա­զան «ասե­կո­սե­նե­րին» անդ­րա­դառ­նում է զուտ օրա­կար­գա­յին քննար­կում­նե­րի շրջա­նա­կում` կա­ռա­վա­րու­թյանն ուղղ­ված` քա­ղա­քա­ցի­նե­րի դի­մում-բո­ղոք­նե­րի հար­ցի քննարկ­ման ժա­մա­նակ, վար­չա­պետ Տիգ­րան Սարգ­սյա­նը, փաս­տո­րեն, ընտ­րել է հան­րու­թյան հետ կիս­վե­լու «նիս­տա­յին» ձև­ա­չա­փը, ին­չը նո­րա­րար ու նոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րի սի­րա­հար մեր վար­չա­պե­տի պա­րա­գա­յում առն­վազն տա­րօ­րի­նակ է:

 

Տա­րօ­րի­նակ է նաև, որ, անդ­րա­դառ­նա­լով օֆ­շո­րա­յին հայտ­նի պատ­մու­թյանն իր առն­չու­թյան հար­ցին, վար­չա­պետն ան­թա­քույց վրդով­մունք է ար­տա­հայ­տել կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րին, կար­ծես վեր­ջին­ներս են մե­ղա­վոր շա­բաթ­ներ ու ամիս­ներ շա­րու­նակ հան­րու­թյա­նը հու­զող օֆ­շո­րա­յին թե­մա­յի ծա­վա­լում­նե­րի հա­մար, կամ հենց վեր­ջին­ներս են, որ առա­վել հե­տաքրքր­ված են վար­չա­պե­տի մա­սին օֆ­շո­րա­յին ճշմար­տու­թյունն իմա­նա­լու խնդրով: Այո, տա­րօ­րի­նակ է, որ խնդրո առար­կա­յի շուրջ մա­մու­լի ասու­լիս հրա­վի­րե­լու և այդ եղա­նա­կով հան­րու­թյանն իր դժգո­հու­թյունն ու զայ­րույ­թը հայտ­նե­լու փո­խա­րեն, կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վարն անձ­նա­կան խնդիր­նե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նում և դրանց լուծ­մա­նը փոր­ձում է հաս­նել կա­ռա­վա­րու­թյան նիս­տում: Ակ­նե­րև­ա­բար, կա­ռա­վա­րու­թյան նիս­տերն էլ կա­մաց-կա­մաց «սե­փա­կա­նաշ­նորհ­վում», դառ­նում են իշ­խող վեր­նա­խա­վի տնա­մերձ բոս­տա­նը, որ­տեղ ամեն ՀՀԿ-ական իր անձ­նա­կան խնդիր­նե­րը լու­ծե­լու ծրա­գիր կա­րող է իրա­կա­նաց­նել:

 

Նիս­տում վար­չա­պե­տը նաև հայ­տա­րա­րել է, որ ԶԼՄ-նե­րը «հե­քի­աթ­ներ են պատ­մում» իր օֆ­շո­րա­յին ան­ցյա­լից ու ներ­կա­յից` նպա­տակ ու­նե­նա­լով վար­կա­բե­կել իրեն: Ակն­հայտ է, որ վար­չա­պետն էլ գրե­թե նույն տե­սա­կետն ու­նի լրատ­վա­մի­ջոց­նե­րի մա­սին, ինչ իր կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար Սերժ Սարգ­սյա­նը, որի հա­մոզ­մամբ ևս` երկ­րում տի­րող «գաղջ մթնո­լոր­տի» հա­մար մե­ղա­վոր են ոչ թե ՀՀԿ գորշ կու­սակ­ցա­պե­տու­թյան ան­փա­ռու­նակ տա­րի­նե­րը, այլ մի քա­նի լրատ­վա­մի­ջոց, որոնց դեմ հարկ է պայ­քա­րել: Եվ Տ. Սարգ­սյա­նը պայ­քա­րում է, բայց` իրեն թույլ չտա­լով «իջ­նել» ինչ-որ լրատ­վա­մի­ջո­ցի կամ լրագ­րո­ղի ու­ղիղ հար­ցին ու­ղիղ պա­տաս­խա­նե­լու մա­կար­դա­կին, այլ պա­տաս­խա­նի հար­թակ դարձ­նե­լով կա­ռա­վա­րու­թյան նիստն ու նրա հլու ան­դամ­նե­րին: Խել­քը չի հա­սել` գո­նե «Ար­մենպ­րես»-ին հար­ցազրույց տար:

 

Լև­ոն ՍԱՐԳՍՅԱՆ