|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Թագավորի, միապետի, նախագահի, վարչապետի՝ պետության ղեկավարի, ազգի առաջնորդի կառավարման արդյունավետության գնահատման N1 չափանիշը Հայրենիքի, իր ղեկավարած պետության տարածքի ընդլայնումը կամ նվազումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը:
«Այդպես է եղել հնում: Այդպես է և հիմա: Այդպես է պատմությունը, ժամանակի հեռվից գնահատում բոլոր առաջնորդներին: Նայեք մեր և մյուս ժողովուրդների պատմությունը, թե որ առաջնորդներին է հերոսացնում ու ում դնում նզովքի տակ:
Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախի մասին, կռիվ է տալիս հողմաղացի դեմ: Նա պատմության դաժան վճռով հուր հավիտյան նզովված է, որպես Արցախը հանձնած դավաճան: Միայն կատարյալ տգետը սա չի հասկանա»,- գրել է Ֆարմանյանը: