Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԱՄՆ-ը չի ճանաչում Իսրայելի կողմից պաղեստինյան օկուպացված տարածքներում բնակավայրերի կառուցման օրինականությունը. հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Փսակին` մեկնաբանելով Իսրայելի մտադրությունը եւս 538 տուն եւ բնակարան կառուցել Հորդանանի Արեւմտյան ափին:
Ըստ նրա` ամերիկյան իշխանությունները տեսել են այդ թեմայի վերաբերյալ մամուլի տեղեկատվությունը: «Մեր դիրքորոշումը մնում է նույնը: Պետքարտուղարը մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ մասնավոր կարգով»,- ասել է Փսակին` հավելելով, որ Ջոն Քերին ծրագրում է մոտ ժամանակներս նոր այց կատարել տարածաշրջան եւ խորհրդակցություններ անցկացնել իսրայելական ու պաղեստինյան կողմերի հետ:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ ԱՄՆ վարչակազմը չի սպառնում Իսրայելին շինարարության շարունակման դեպքում պատժամիջոցներ կիրառել, Փսակին ասել է, որ «դա ընթացիկ պլանների մեջ չի մտնում»: Միաժամանակ, խոստովանել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պատժել պաղեստինցիներին, եթե նրանք շարունակեն ՄԱԿ-ի համակարգի ինստիտուտներում միակողմանի ճանաչման գործընթացը: