|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Նա նշել է, որ Կազանը պետք է լինի այս բանակցային փուլի ավարտը, որովհետեւ, եթե այսքանից հետո կողմերը չեն կարողանալու գալ համաձայնության, (իսկ նրանք չեն գա համաձայնության մի պարզ պատճառով, որ երկու բեւեռացված դիրքորոշումներ կան ԼՂՀ-ի կարգավիճակի վերաբերյալ), ուստի քաղաքական դաշտում հարցի լուծում փնտրելն անհնար է:
«Մենք կողմնակից ենք, որպեսզի այս քննարկումներն ու բանակցային գործընթացը տեղափոխվեն իրավական դաշտ, եւ որպեսզի մենք նախադրյալ ստեղծենք իրավական դաշտի համար, անհրաժեշտ ենք համարում, որ Հայաստանի խորհրդարանը ճանաչի ԼՂՀ-ի ձեւավորման օրինականությունը»,- նշել է Դեմկուսի ղեկավարը` հավելելով, որ այնուհետեւ ԼՂ-ի ժողովուրդը պետք է որոշի`մնում է որպես անկախ պետությո՞ւն, թե՞ միանում է Հայաստանին: