Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ տեղի ունեցավ «Սիլվայի» գործով հերթական դատական նիստը: Ընթերցվեց մեղադրական եզրակացությունը: Պարզվեց, որ կարելի է մեղադրանք առաջադրել, դատական նիստեր նշանակել առանց փաստերի, միայն մեկ մարդու ցուցմունքի հիման վրա: Մի կողմ թողնենք գործի մանրամասներն ու մեղադրանքի էությունը: Փորձենք պարզել, թե իրականում ո՞վ է Սիլվա Համբարձումյանը, որը պատրաստ է եղել միայն 3 միլիոն դոլար կաշառք տալ բիզնես անելու համար:
Ըստ տեղեկությունների Համբարձումյանը գործունեությունը ծավալել է հանքերի, շաքարավազի ներկրման, արերկրում հյուրանոցային բիզնեսի ոլորտներում։ Հետաքրքրվեցինք մասնավորապես այդ ոլորտներից ծանոթ շրջանակներից՝ պարզելու Սիլվա Համբարձումյանի փորձն ու բիզնեսները: Մեր պրպտումները հիմնականում ձախողման հանգեցին։ Պարզվեց, որ նրան քչերն են ճանաչում, այն էլ՝ ոչ բարվոք տեսանկյունից՝ ըստ իրենց ունեցած տեղեկությունների` պարտքեր է վերցրել-չի վերադարձրել, «քցել է», հիմնականում տարատեսակ խարդախ և սկանդալային պատմությունների մեջ է եղել, և ոչ ոք չկարողացավ մտաբերել որևէ նորմալ բիզնես կամ նախագիծ որը հաջողել կամ բնականոն աշխատել է սույն տիկնոջ ղեկավարմամբ։ Փորձեցինք խոշոր գործարարի վճարած խոշոր հարկերի մասին տվյալներ ձեռք բերել: Ապարդյուն․ այդ առումով նույնպես որևէ տեղեկություն հայթհայթել չստացվեց։
Մամուլում հրապարակված մի հոդված էլ եկավ լրացնելու մեր իմացած ինֆորմացիային․ Խոսքը Սիլվա Համբարձումյանից տուժած Արաքս Դիլանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի հոդվածն է, որից մի քանի կետ կարելի է առանձնացնել․
Սիլվա Համբարձումյանն արաբ գործարարից 40 մլն է վերցրել Հայաստանում հանք ձեռք բերելու համար․ գումարը չկա, և որպես հիմնավորում՝ այն է, որ այդ գումարով նա Հայաստանի բոլոր ղեկավարներին «առել է»։
Վստահ կարելի է արձանագրել, որ նմանատիպ պատմություններով հայտնի անձանց արած հայտարարությունները գոնե իրավական հարթությունում պետք է մեծ կասկածի առիթ տան: Բայց ամենապարադոքսալն այս պատմության մեջ այն է, թե եթե իրեն մշտապես նեղել են, ինչպե՞ս է միլիոններ կուտակել։ Եվ երկրորդը․ եթե նա միլիոնավոր կարողություն ունի, որն անխնա որպես կաշառք բաժանում է հավաքարարից մինչև նախագահ, ապա այդ ինչպե՞ս է, որ անգամ 10 հազար դրամ պարտքը չի վճարում։
Datalex.am-ում Սիլվա Համբարձումյան անուն-ազգանունը գրելով՝ ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։
Ըստ դատարանի՝ 2009 թվականի կայացրած որոշման՝ հօգուտ ՀՀ Ծաղկաձորի քաղաքային համայնքի Սիլվա Համբարձումյանից բռնագանձվել է 383.233 դրամ գումար, որը ներառում է 1998 թվականից հաջորդող մի քանի տարիների համար չկատարած պարտավորություններ, օրինակ՝ գույքահարկի: Այսպես, օրինակ 1998-ին նա չի վճարել 13.725 դրամ, 2004-ին՝ 10 հազար դրամ, 2008-ին՝ 42. 659 դրամ:
Ստացվում է՝ միլիոնատեր տիկինը այն ժամանակ, երբ, իր խոսքերով, նախագահին որպես լավություն միլիոնավոր դոլարներ էր տալիս, 42 հազար դրամ չուներ գույքահարկը վճարելու համար։ Ընդ որում այնքան չի վճարել որ հարցը հասել է դատական ատյաններ։
Նույն տեղեկատվական համակարգում երևում է նաև, թե ինչպես մի դեպքում մի քանի միլիոն դրամի վարձավճար չի վճարել, մեկ այլ դեպքում՝ ոստիկանական պահպանության համար 300 հազար դրամ գումար կամ 660 հազար դրամ գազի պարտք, որը 2017 թվականի դատական վճռով ստիպված էր վճարել։
Ընդունենք, որ ստացվում է ուշագրավ, բայց տարօրինակ պատկեր՝ «գազի» փող չի ունեցել, բայց խոշոր գործարար է եղել ու կաշաքներ տվել միլիոնավոր դոլարների՞։
Աղբյուրը՝ yerevan.today